Մայիսի 6-ին ընտրվելիք խորհրդարանի կազմը շատ կարևոր է հայ-թուրքական հարարբերությունների համար, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա բացասական է համարել այն փաստը, որ ոչ մի քաղաքական ուժ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը և Թուրքիայի հետ հարաբերությունները չի քննարկում իր նախընտական ծրագրում:
Ըստ Կիրակոսյանի` դա վկայում է, որ ընտրությունները Հայաստանում ոչ թե քաղաքական պայքար են, այլ անձերի պայքար:
Միևնույն ժամանակ քաղաքագետը քննադատել է նաև Սփյուռքը` ասելով, թե ժամանակն է, որ Սփյուռքին հետաքրքրի ոչ միայն Ցեղասպանության ճանաչման հարցը:
Կիրակոսյանի խոսքով` Սփյուռքը պետք է հասկանա, որ Ցեսապանության ժխտման դեմ պայքարից պակաս կարևոր չէ պայքարել այն հայերի դեմ, ովքեր խոչընդոտում են ժողովրդավարությանը և տնտեսական զարգացմանը Հայաստանում:
«Սփյուռքը պետք է այլ կերպ նայի Հայաստանին: Հայաստանը ոչ թե Դիսնեյլենդ լինի Սփյուռքի համար, այլ աշխարհի կենտրոնը լինի, որտեղ պետք է մարդու իրավունքերին, ժողովրդավարությանը պակաս ուշադրություն չդարձնեն, քան Ցեղասպանության ճանաչմանը: Սփյուռքը պետք է ներգրավված լինի հայ իրականության մեջ: Սփյուռք –Հայաստան հարաբերություններում շատ գործ ունեն անելու նաև ՀՀ իշխանությունները: Սփյուռքահայը նույն խնդիրներն ունի Հայաստանում, ինչը ունեն տեղացիները` ժողովրդավարության պակաս, օլիգարխների կողմից կառավարվող տնտեսություն»,- ասել է Կիրակոսյանը:
Նկատելով, որ չնայած խոստումներին` օլիգարխները նորից առաջադրում են իրենց թեկնածությունը գալիք ընտրություններին, քաղաքագետը փաստը որակել է որպես զզվելի և մտահոգիչ: