Սարատովի բնակիչը մանկատնից անչափահաս աղջիկ է որդեգրել, իսկ այնուհետև նրան իր սիրուհին դարձրել: Այդուհանդերձ, հնարավոր է, որ նրան մանկապղծության հոդվածով չդատեն. շուտով երեխան 16 տարեկան է դառնում, բացի դա, աղջնակը վստահ է, որ սիրում է իր «ամուսնուն»:
13-ամյա Ալենային Խաբիրովների ընտանիքը մանկատնից է վերցրել, որտեղ աղջիկը հայտնվել էր ծնողների ամուսնալուծությունից հետո: Չեչնիայից եկած 58-ամյա Ակալբեկը սոցաշխատողներին ապագա հոր լավ թեկնածու է թվացել. երկու խանութ ունի, ամուսնացած է, սեփական երեխաներ չունի: Սակայն որոշ ժամանակ անց, Խաբիրովների ընտանիքի սպասուհին ոստիկանություն է դիմել`մեղադրելով իր գործատուին երեխայի հետ սիրային հարաբերություններ ունենալու մեջ:
Նա հաղորդել է, որ Ակալբելը սեռական հարաբերություններ է ունենում աղջնակի հետ, երբ կինը բացակայում է տանից: «Չէ, որ նա մահմեդական է, նրանք կարող են մի քանի կին ունենալ: Նեհմետն արդեն ծերացել է, նա էլ Ալենկային իր կրտսեր կին է կարգել»,-պատմել է տան սպասուհին:
Փոքրիկ բնակավայրում խորթ աղջկա և հոր սիրավեպի մասին շշուկները արագ տարածվել են: Խաբիրովի օրինական կինը սկանդալ է սարքել և պատրաստվել բաժանվել: Ալենային ուղարկել են բուժզննման, որտեղ և ապացուցվել է, որ նա իսկապես տղամարդու հետ եղել է:
«Նա ինձ չի բռնաբարել, ինչ եք խոսում: Ակալբեկն ու ես սիրում ենք իրար: Դեռ նախորդ տարվա օգոստոսից, այդ ժամանակ առաջին անգամն էր: Դրանից հետո էլ ամեն ինչ սկսվեց: Երբ նրա կինը տանը չէր լինում, մենք սիրով էինք զբաղվում: Իսկ Նադկան (սպասուհի) խանդից է մեզ մատնել: Նրանց միջև ժամանակին ինչ-որ բան է եղել, ցանկանում էր երկրորդ կին դառնալ»,-պարզաբանել է աղջիկը: