Եվրոպական հեռարձակողների միությունը պնդում է, որ «Եվրատեսիլը» ապաքաղաքական է, սակայն նման մասշտաբի երաժշտական մրցույթը չի կարող քաղաքականությունից դուրս լինել, քանի որ այն կարևոր է ողջ եվրոպական հանրության համար: Այս մասին Der Standard-ում գրում է Գերմանիայի խորհրդարանի «կանաչների» կուսակցության պատգամավոր Ֆոլքեր Բեկը:
«Այս տարի Բաքվում անցկացվող մրցույթի համար այս պնդումը առավել քան արդար է: Այն ամենը, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, իրականացվում է բռնապետ Ալիևի վերահսկողության ներքո և կարգադրությամբ: Հարկ է զգուշանալ նրանից, որպեսզի մրցույթը չվերածվի նրա ռեժիմի քարոզչության»,- նշում է Բեկը:
Նրա խոսքով` համաշխարհային ԶԼՄ-ները պետք է տեղեկացնեն եվրոպական հանրությանը Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մասին, քանի որ նրանք էլ են մտնում Եվրատեսիլի հանգամանքների մեջ:
«Իսկապես տհաճ կլիներ, եթե արտասահմանցի լրագրողները, հատկապես նրանք, ովքեր աշխատում են պետական ռադիոկայաններում, զիջեն ադրբեջանական ղեկավարության ճնշումներին և սկսեն լռել մարդու իրավունքների խախտումների մասին` մրցույթի կանոնադրության պահպանման պատճառաբանությամբ»,-գրում է Բեկը: