17-ամյա դեռահասը, որի մահն արձանագրել էին 4 տարբեր բժիշկներ, կենսաապահովման սարքն անջատելուց ընդամենը մի քանի րոպե առաջ հրաշքով վերակենդանացել է: Նրա հայրը ևս մեկ անկախ մասնագետի կարծիք էր պահանջել:
Անգլիացի Սթիվեն Տորպը ավտովթարի էր ենթարկվել` լուրջ վնասվածքներ ստանալով: Բժիշկները Սթիվենին արհեստական կոմայի մեջ են գցել: Սակայն ավելի ուշ մասնագետները ուղեղի մահ են գրանցել, միաժամանակ շարունակելով պահպանել նրա կյանքը կենսաապահովման համակարգի շնորհիվ չվնասված օրգանների հնարավոր փոխպատվաստման համար:
Չորս տարբեր բժիշկներ հաստատել էին, որ երիտասարդն այլևս երբեք գիտակցության չի գա: Բժիշկները խնդրել էին Տորպի ծնողներին դիտարկել մինչ կենսաապահովման սարքն անջատելը նրա առողջ օրգանները փոխպատվաստման համար տրամադրելու հնարավորությունը:
Սակայն Սթիվենի հայրը հրաժարվում էր հավատալ, որ որդին մահացել է: Նա պետական հիվանդանոց է հրավիրել մեկ այլ մասնագետի` Ջուլիա Փայփերին:
Ջուլիան ևս մեկ նյարդաբանական հետազոտություն է անցկացրել մինչ կենսաապահովման սարքն անջատելը: Նա հազիվ նկատելի ուղեղի ալիքներ է որսացել և պահանջել է, որպեսզի բժիշկները նրան փորձեն դուս բերել արհեստական կոմայից: 5 շաբաթ անց Սթիվենին դուրս է գրվել հիվանդանոցից: