Ապրիլի 22-ին Մխչյան գյուղում 3-ամյա Ալեն Սիմոնյանին մահացու վրաերթի ենթարկած վարորդը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդու` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի դուստրն է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Այս մասին երեկ «ՀԺ»-ին ասել է ինքը` Արսեն Աբրահամյանը:
Նա հերքել է այն տեղեկությունը, թե օգնել է դստերը` Ալլային, խուսափել պատասխանատվությունից:
«ՉԷ՞ որ ես եմ այս մարզում օրինապահությունը պահում: Ո՞նց կարա տենց բան լինի»,- ասել է նա` հավելելով, որ դուստրը ստորագրությամբ ազատ է արձակվել, և նախաքննություն է ընթանում:
«Շատ դժվար է, իրեն… հիմա ինքը հոգեբանի հետ է շփվում: Սա դժբախտություն է: Ես այդ գյուղում եմ մեծացել: Իրանք անմիջապես մեր հարևանն են, ես իրանց ճանաչում եմ: Իմ մտավախությունն այն է, որ ժողովուրդը ճիշտ ընկալի, իսկ իմ էրեխու հետ կապված խնդիրը հաջորդ հարցն է»,- ասել է Աբրահամյանը: