Եգիպտոսը շուտով կարող է օրինականացնել «բարոյական նեկրոֆիլիան». իսլամիստական խորհրդարանական մեծամասնությունը օրինագիծ է մշակել, որը տղամարդկանց իրավունք է տալիս սիրով զբաղվել սեփական կնոջ հետ նրա մահից հետո առաջին ժամերի ընթացքում:
Օրինագծում հստակորեն ասվում է, որ դրա նպատակն այն է, որպեսզի «հրաժեշտի սեքսը» օրինական լինի, տղամարդը, սակայն, պետք է մինչ այդ կնոջ հետ ամուսնական կապի մեջ լինի:
Այս նախաձեռնության վրա աշխատանքները սկսվել են 2011 թվականի մայիսից հետո, երբ մարոկանցի իմամ Զամզամի Աբդուլ բարին օրենք էր ընդունել, որը թույլ էր տալիս ամուսնացած կանանց սեքսուալ բավականություն ստանալ ամուսնու մահից հետո:
«Հրաժեշտի սեքսի» մասին օրինագիծը եգիպտական իսլամիստական խորհրդարանաի միակ նախաձեռնությունը չէ: Իսլամիստները մտադիր են կանանց համար ամուսնանալու նվազագույն տարիքը սահմանել 14 տարին և էապես կրճատել կանանց աշխատելու և կրթվելու իրավունքները: