Բժիշկները խորհուրդ են տվել ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին չմեկնել Մեղրի, քանի որ ճանապարհին բարձրության փոփոխությունը կարող է ճնշման տատանումների պատճառ դառնալ, և նա մնացել է Կապանում: Այս մասին Մեղրիում կայացած նախընտրական հավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԿ համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածու Գրիգոր Հարությունյանը:
Վերջինս ընթերցել է Մեղրիում Կոնգրեսի համակիրների` Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված նամակը, որում նրանք վստահեցրել են, որ կգային հանրահավաքի, սակայն, հանգամանքների բերումով վախենում են դա անել: Այնուամենայնիվ, նամակում նրանք վստահեցնում են, որ մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տալու են ՀԱԿ-ին: