Ապրիլի 27-ին ժամը 19.35-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում արձանագրվել է հրազենային զենքից մահացու վիրավորման դեպք, որի հետևանքով զոհվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Հովհաննես Մարատի Նիկողոսյանը:
ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի փոխանցմամբ` փաստի առթիվ կատարվում է նախաքննություն: