Իսպանացի գիտնականները պնդում են, որ յուրաքանչյուր անհատի սննդակարգ պարտադիր պետք է հաց պարունակի: Իսկ հացը մարմնի կառուցվածքի պահպանման հարցում վտանգավոր համարելը, ըստ գիտնականների, թյուրիմացություն է: Մասնագետները իրենց խոսքերը հիմնավորում են լայնածավալ հետազոտությունների արդյունքներով: Նրանք ուսումնասիրել են դիետոլոգիայի, ճարպակալման և մարդու օրգանիզմի վրա հացահատիկային ուտելիքների ազդեցության վերաբերյալ վերջին 30 տարիներին անցկացված հետազոտությունները:
Ըստ այդմ, հացը կապված չէ ավելորդ քաշի և ճարպակալման հետ: Ավելին, այս ուտելիքի հատկությունների մանրամասն ուսումնասիրությունն ապացուցում է, որ հացի օգտագործումն օգնում է նվազեցնել քաշը. ստամոքսում հայտնվելով` այն հագեցածության զգացողություն է ստեղծում:
Գիտնականների կարծիքով` տարբերություն չկա նաև նրանում`ինչ հաց օգտագործել`սև, թե սպիտակ: Անգամ գեր մարդիկ հացը պետք է ընդգրկեն իրենց սննդակարգում: Վտանգավոր են, ըստ նրանց, հացաբուլկեղենային ուտելիքները, որոնցում շաքարավազի մեծ քանակություն կա, որն էլ ճարպակալման է բերում: