Ըստ պաշտոնական տվյալների` այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում ծնվել 19 հազար 569 երեխա, ինչը անցած տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 5.7 տոկոսով: Մա ամենացածր ցուցանիշն է վերջին 4 տարիների ընթացքում:
Դրան զուգահեռ` աճել է մահացությունը: Ըստ նույն պաշտոնական տվյալների` այս տարվա աոաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում մահացել 17 հազար 953 մարդ: Մահացության այս ցուցանիշը ամենամեծն է առնվազն վերջին 10 տարիների կտրվածքով: Ընդ որում, մահացության ցուցանիշը աճում է տարեցտարի: Փաստորեն, Հայաստանում ծնունդների թիվը սահուն նվազում է, իսկ մահացությունը` աճում: Սա, ինչպեսև սարսափելի չափերի հասնող արտագաղթը, երկրի սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակի արտացոլումն է, և սրանից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ժողովրդագրական աղետի նախանշանների հետ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: