Home / Տեսանյութեր / Ոստիկանները ապակոդավորել են պոռնոֆայլերը

Ոստիկանները ապակոդավորել են պոռնոֆայլերը

Գերմանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները մաքսանենգ պոռնոֆայլերում «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորմանը պատկանող հարյուրավոր փաստաթղթեր են հայտնաբերել: ԶԼՄ-ների տվյալներով` փաստաթղթերը վերաբերում են Եվրոպայում իրականացվելիք ահաբեկչություններին:

Տեսանյութերը հայտնաբերվել են 2011-ի մայիսի 16-ին Պակիստանից վերադառնալուց հետո Բեռլինում ձերբակալված 22-ամյա ավստրիացի Մաքսուդ Լոդին պատկանող թվային կրիչում:

Lenta.ru-ի տվյալներով, թվային կրիչների վրա պոռնոգրաֆիկ բնույթի «Kick Ass» անվամբ ֆիլմ է եղել և ևս մեկ` «Sexy Tanja» կոչվող ֆայլ:

Իրավապահ մարմիններին կասկածելի է թվացել այն փաստը, որ  ֆիլմերը այդքան մեծ ծավալով հիշողություն են զբաղեցնում, և նրանք որոշել են ստուգել: Պարզվել է, որ տեսանյութերի մեջ «Ալ Ղաիդայի» կողմից Եվրոպայում իրականացվելիք ահաբեկչությունների վերաբերյալ փաստաթղթեր են թաքնված: Դրանցում նաև ցուցումներ կան ահաբեկիչների համար ինչպես գերմաներենով, այնպես էլ անգլերենով և արաբերենով:

Կայքը նշում է, որ երիտասարդը չի ընդունում իր մեղքը և հերքում է համագործակցությունը «Ալ Ղաիդայի» հետ: