Բանտում մոռացության մատնված և արդյունքում ծարավը հագեցնելու համար սեփական մեզը օգտագործած 24-ամյա ամերիկացին պատրաստվում է դատի տալ իշխանություններին: Կաիլֆոռնիայի համալսրանի ուսանող Դենիել Չոնգը 5 օր բանտում է անցկացրել առանց ուտելիքի, ջրի և զուգարանի: ԱՄՆ-ի` թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը, որը ձերբակալել էր ուսանողին, պարզապես մոռացել էր նրա մասին:
Երիտասարդը ձերբակալվել էր ապրիլի 21-ին: Հարցաքննությունից հետո նրան հայտնել էին, որ ինքը շուտով ազատ կարձակվի: Սակայն մինչ այդ անհրաժեշտ էր մի շարք ֆորմալ գործընթացներ իրականացնել, և այդ ընթացքում նրան տեղափոխել են բանտախուց:
Դա առանց պատուհանների սենյակ է եղել`առանց լվացարանի և զուգարանի: Որոշ ժամանակ անց ուսանողը խմելու և ուտելու ցանկություն է ունեցել: Սակայն ոչ ոք չի հայտնվել հաջորդ 5 օրերի ընթացքում:
«Ես ծեծում էի դուռը, աղաղակում, բայց պատասխան չկար»,-պատմել է Չոնգը:
Մի որոշ պահի լույսը անջատվել է խցում և այլևս չի միացվել: Սա անտարբերության աղաղակող դեպք է: Ոստիկանությունը պետք է պատասխան տա իր սխալի համար, հայտարարել է ուսանողի փաստաբանը:
«Իմ պաշտպանյալը ստիպված է եղել սեփական մեզը խմել, որպեսզի չմեռնի: Մենք մտադիր ենք դատարանում փոխհատուցման հասնել բարոյական վնասի համար»,-ասել է փաստաբան:
Նա ազատվել է ընդամենը 5-րդ օրը: Մինչ այդ տղան արդեն անգիտակից վիճակում էր: Նրան հիվանդանոց են տեղափոխել ջրազրկված վիճակում: Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտնել էր, որ ուսանողը բանտախցում է մնացել պատահմամբ: