Home / Հայաստան / «Ժառանգության» ներկայացուցչին ծեծել են. նա հրաժարվել էր աչք փակել ՀՀԿ-ի կեղծիքների վրա

«Ժառանգության» ներկայացուցչին ծեծել են. նա հրաժարվել էր աչք փակել ՀՀԿ-ի կեղծիքների վրա

Մայիսի 4-ին` խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ, մի խումբ անհայտ անձինք Երևանի Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքի 9/19  ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանին հրավիրել են մեքենա նստել և զրուցել: Նրան կանգնեցրել են Երևանի Չարենցի դպրոցի ընտրատեղամաս գնալու ճանապարհին: Որպես տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Գրիգորյանին փորձել են հորդորել չնկատել իշխող Հանրապետական կուսակցության օգտին իրականացվող ընտրակեղծիքները:

Ինչպես Epress.am-ին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, սկզբում հարձակում գործած անձինք Գևորգյանին գումար են առաջարկել և համագործակցության առաջարկի մերժում ստանալուց հետո սկսել են վիրավորել նրան, ապա սպառնացել են, որից հետո ծեծի ենթարկել:

Կուսակցությունը ոստիկանություն է դիմել, իսկ Գրիգորյանի համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: