Հայ-վրացական սահմանի մոտ գտնվող Մարնեուլի շրջանի Ցոպի գյուղի ադրբեջանական դպրոցը, որտեղ սովորում են նաև հայ աշակերտներ, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Այն կիսաքանդ է, պատերին հսկայական ճեղքեր կան, բացակայում են տարրական պայմանները: Դպրոցի տնօրեն Աբդուլհասան Ազիզովը մտահոգված է, որ այս պայմաններում դպրոցը շուտով կարող է փակվել:
Vesti.az կայքի հետ զրույցում դպրոցի տնօրենը կիսվել է իր մտահոգություններով: Նրա խոսքով` դպրոցը գործում է 1932 թվականից: «Սկզբում դպրոցում երեք սեկտորներ կային` ադրբեջաներեն, հայերեն և ռուսերեն: Այժմ երկու սեկտոր է մնացել` հայկական և ադրբեջանական: Դպրոցում 69 երեխաներ կան, մանկավարժական կոլեկտիվը 25 հոգի է կազմում: 69-ից 11-ը հայկական սեկտորում են սովորում»,-ասել է տնօրենը: