Կրոնական կամ գաղափարական թեմատիկա ունեցող կայքեր այցելող օգտատերերը ավելի քիչ են ապահովագրված համակարգչային վիրուս ձեռք բերելուց, քան պոռնոգրաֆիկ բնույթի էջերի այցելուները: Այս մասին ասվում է ինտերնետ սպառնալիքների վերացման խնդիրներով զբաղվող Symantec ընկերության նոր զեկույցում:
Վտանգավոր կայքերի շարքում «մեծերի համար» էջերը անգամ «լավագույն» հնգյակում չկան` զբաղեցնելով ընդամենը 10-րդ տեղը: Միաժամանակ, ինչպես նշել են փորձագետները, համարգչային վիրուստների առումով երեք անգամ աճել է կրոնական կամ գաղափարական բովանդակությամբ կայքերի վտանգվածության աստիճանը:
Այս միտումը մասնագետները բացատրում են նրանով, որ պոռնոկայքերը սեփականատերերին սկսել են եկամուտ բերել, այդ իսկ պատճառով այժմ նրանք իմաստ չեն տեսնում այլ ճանապարհով գումար վաստակելու մեջ:
Ամենավտանգավոր կայքերի թվում են բլոգերը: Ըստ Symantec-ի` դրանց 19,8%-ը վարակված է: Երկրորդ տեղում են անձնական էջերը (15,6%), երրորդը` բիզնեսի և տնտեսության մասին կայքերն են (10%): Առաջին հնգյակում են նաև առցանց խանութները, տեղեկատուները և կրթության մասին կայքերը: Պոռնոկայքերը 2,4%-ով 10-րդ տեղում են: