Երեկ Գրիգոր Շաքոյան անունով մի քաղաքացի ոտքերը մեխել է փայտին և նստել Հանրապետության հրապարակում: Նման կերպ քաղաքացին արտահայտել իր բողոքը: Panorama.am-ի հետ զրույցում Շաքոյանը հայտնել է, որ իր բողոքի պատճառն այն է, որ թեև ազատվել է բանտից մի քանի ամիս առաջ, սակայն նրան անձնագիր չեն տվել, չի կարողանում որևէ տեղ աշխատանքի տեղավորվել:
Քաղաքացին ցույց է տվել հին անձնագիրը, որի վաղեմության ժամկետն արդեն անցել է, նա ասել է նաև, որ ոչ գրանցում ունի, ոչ տուն, քանի որ եղբայրը տունը վաճառել է, երբ Գրիգորը 7 տարվա ազատազրկում էր կրում:
«Սաղ Երևանը անցնում գնում է, ոչ մեկ ուշագրութուն չի դարձնում: Մարդ ընկնի մեռնի, ոչ մեկի վեջը չի»,- անտարբերությունից բողոքել է Գրիգոր Շաքոյանը:
Բողոք անցկացնող քաղաքացուն շտապ օգնության բժիշկները տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց: