Ընտրությունների ընթացքին հետևող iditord.org կայքի աշխատանքը վերականգնվել է
Ավելի վաղ Epress.am-ը հայտնել էր, որ այսօր 16:15-ի սահմաններում հակերային հարձակման հետևանքով խափանվել է Iditord.org կայքը, որն այսօր հետևում էր ընտրությունների ընթացքին և արձանագրում խախատումները:
Այս մասին Epress.am –ի հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, ով նախագծի համահեղինակներից է:
«Այս պահին կայքի վրա հարձակումներ են գալիս վիրուսներով վարակված համակարգիչներից: Նման տիպի հարձակումների աղբյուրը երբևէ պարզել նարավոր չի լինում: Ցանկացած ոք կարող է տալ պատվերը, քանի որ հարձակումը գալիս է վարակված համակարգիչներից, այսինքն պատվիրատուն չի երևում», – ասել է Մարտիրոսյանն ու հավելել, որ իրենք այս պահին անում են հնարավոր ամեն բան՝ կայքի աշխատանքները շուտափույթ վերականգնելու ուղղությամբ:
«Նմանատիպ հարձակում եղել է նաև երեկ երեկոյան ու շատ արագ՝ մոտ կես ժամում կարգավորեցինք կայքի աշխատանքները, պարզապես այս պահի հարձակումները որակապես ավելի ուժեղ են ու դրա համար հստակ չեմ կարող ասել՝ երբ կվերականգնվի կայքը», – նշել է նա:
Մարտիրոսյանը նաև նշել է, որ հստակ կարող է մեկնաբանել տեղի ունեցածը:
«Հայաստանում վերջին մեկ շաբաթում սա արդեն որերորդ հարձակումն է մեր կայքի նյկատմամբ, այսինքն՝ մեր տեղեկատվական դաշտի վրա արդեն այս տեխնոլոգիաները սկսել են կիրառվել: Սա մեր կայքը լռեցնելու ամենալավ ձևն ու տարբերակն են», – եզրափակել է նա: