Միասնական շտաբում երկրորդ ասուլիսն է տեղի ունեցել, որին մասնակցել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, Վահան Հովհաննիսյանը:
Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել է, որ այն, որ շտաբի անդամ կուսկացությունների առաջնորդները եկան, ասուլիս տվեցին միասնական շտաբում, իսպառ պետք է ցրի որոշ մարդկանց այն փաստարկը, թե եթե առաջնորդները չեն ստորագրել դաշինքը, այն վստահելի չի կարող լինել:
«Նման կարծիքը անհեթեթ է: Ի՞նչ կապ ունի` ով է ստորագել, մենք կուսակցությամբ որոշում ենք կայացրել մասնակցել շտաբին: Մենք ուզում ենք պարզ, թափանցիկ ընտրություններ, ինչը պետք է բխի բոլոր առողջ ուժերի շահերից»,- ասել է Ծառուկյանը` հրաժարվելով, սակայն, մինչ ժամը 20.00-ը մեկնաբանել ընտրությունների ընթացքը:
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ ասել է, որ քիչ առաջ հրապարակված ցուցանիշը, թե 1.300.000 մարդ արդեն քվերակել է, մտահոգիչ է, քանի որ դա նույն թիվն է, որ գրնացվել է 2007թ. ընտրությունների արդյունքում: Այս ակտիվությունը, հաշվի առնելով կնիքների հետ պատմությունը, կարող է վկայել այն մասին, որ կրկնակի ընտրություն է տեղի ունեցել, ասել է Ռուստամյանը:
«Տարօրինակ էր լսել ԿԸՀ-ի պարզաբանումը, թե 08.30-ից հետո կնիքները փոխվել են: Իրականում կան մարդիկ, ովքեր քվերակել են 12.00-ին, սակայն թանաքը իսպառ կորել է: Ցավում եմ, որ շտաբն է ստիպված զվբաղվել պետության գործառույթով»,- ասել է Ռուստամյանը: