Լևոն Տեր-Պետրոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտարարել է Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ:
ՀԱԿ առաջնորդն ասել է, որ դրա մասին հնարավոր կլիներ մտածել, եթե ՀԱԿ-ը մեծամասնություն կազմեր Ազգային Ժողովում: Ներկա պարագայում Տեր-Պետրոսյանը որոշում է կայացրել չգնալ ԱԺ` նշելով, որ, ի վերջո, նախկին նախագահներին վայել չէ մտնել խորհրդարան:
Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, քանի դեռ Հայաստանը գտնվում է թշվառ վիճակում, և կմնա այնքան ժամանակ, մինչև երկիրն ազատվի քոչարյանասերժական ավազակախմբից և որքան ներեն իր ուժերը:
Տեր-Պետրոսյանն ասել է, որ ՀԱԿ-ի խմբակցությունը կմտնի ԱԺ, իսկ իրեն Կոնգրեսի պատգամավորների ցուցակում կփոխարինի Հրանտ Բագրատյանը, ինչը ՀԱԿ առաջնորդը պատիվ է համարում: