7 հոգանոց խմբակցությունը, որ պետք է ունենա Հայ Ազգային Կոնգրեսի Ազգային ժողովում գոհացուցիչ արդյունք համարվել չի կարող, բայց ՀԱԿ-ի ներկայությունը Ազգային Ժողովում նոր իրավիճակ է ստեղծում խորհրդարանում, ինչպես նաև Հայաստանում իշխանափոխությանն ուղղված գործողությունների առումով, իր այսօրվա համարի առաջնորդող հոդվածում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«ՀԺ»-ն նշում է նաև, որ իր տեղեկությունների համաձայն, Հայ Ազգային Կոնգրեըս մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքերը:
Հիշեցնենք, որ Կոնգրեսն ընտրությունների իր գնահատականն է հնչեցնելու այսօր ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում: