Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստվում է Սահմանդրական դատարանում բողոքարկել մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նա նաև ասել է, որ ընդդիմադիր քաղաքական ուժը կրկին սկսելու է հանրահավաքներ անել:
«Անցկացվեցին խայտառակ ընտրություններ, բռնաբարվել է ժողովրդի ընտրության իրավունքը, և դրա վերաբերյալ համապատասխան քայլեր պետp է արվեն»,- ասել է Լևոն Զուրաբյանը: ՀԱԿ-ի` ԱԺ-ը մտնելու վերաբերյալ այլ մանրամասներ նա չի հայտնել: Այսօր ՀԱԿ-ը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ Ազատության հրապարակում ժամը 19:00-ին կայանալիք հանրահավաքի ժամանկ:
Նշենք նաև, որ մեր ունեցած տեղեկություններով երեկ տեղի է ունեցել միասնական շտաբի նիստ, որի ժամանակ կազմվել է ընտրություններին վերաբերող համատեղ հայտարարություն: Այն հավանաբար կհրապարակվի այսօր: