Home / Հայաստան / ՕԵԿ-ը հետ է պահանջում ընտրություններից առաջ բաժանված հեռախոսները

ՕԵԿ-ը հետ է պահանջում ընտրություններից առաջ բաժանված հեռախոսները

ՕԵԿ-ը սկսել է հետ պահանջել «Մոտոռոլա» հեռախոսները, որոնք «Հայասիի» 20 տոկոսանոց զեղչի քարտի հետ, որպես ընտրակաշառք, մինչ ընտրությունները բաժանել էր բնակչությանը, գրում է «Երկիր» օրաթերթը:

Թերթը հիշեցնում է, որ համաձայն ԿԸՀ-ի կողմից հրապարակած նախնական տեղեկությունների, ՕԵԿ-ը հավաքել է 5,49 % (82,690) ձայն:

«ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս հպարտանում էր, թե ՕԵԿ-ն ունի 170 հազար անդամ: Ստացվում է կամ 170 հազար անդամ ունեցող կուսակցության մոտ 83 հազարն է միայն ձայն տվել սեփական կուսակցությանը, կամ էլ Արթուր Բաղդասարյանը ստում էր», – գրում է թերթը: