Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մայիսի 8-ին զինվորի հանկարծամահ լինելու մասին լուրը` հայտնելով, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մայիսի 8-ին Ստեփանակերտի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը հանկարծամահ է եղել:
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության hասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 8-ի առավոտյան: Ժամը 7:10-ի սահմաններում ֆիզպատրաստության ժամանակ՝ շարահրապարակում վազելիս մեկ տարի առաջ բանակ զորակոչված զինվորը ուշագնաց է եղել: Տասը րոպե անց նրան տեղափոխել են Ստեփանակերտի զինհոսպիտալ, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը:
Քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար:
Գոռ Մարտիրոսյանը Գեղարքունիքի Դդմաշեն գյուղից էր: