Մայիսի 2-ին Իրանում անհետացած երկու երիտասարդ ադրբեջանցի գրողներ Ֆարիդ Հուսեյնի և Շահրիար Հաջիզադեի ճակատագիրն անհայտ է մնում, հայտնում է contact.az-ը:
Ինչպես Turan գործակալությանը հայտնել է Ադրբեջանի գրողների միության ներկայացուցիչը, գրողները Իրան են հրավիրվել մեկ այլ գրող Բահրամ Սուրգյունի կողմից: Նա պարսկերենով հրատարակել է Ֆարիդ Հուսեյնի գիրքը և հրավիրել էր նրան գրքի շնորհանդեսին:
Հեղինակները Իրան են գնացել ապրիլի 29-ին: Մայիսի 2-ին նրանք Թավրիզում են եղել, որտեղ քաղաքացիական հագուստով անհայտ անձինք բերման են ենթարկել նրանց, նստեցրել են ավտոբուս և տարել անհայտ ուղղությամբ:
Ադրբեջանի ԱԳ նախարարը դիմել է Իրանի համապատասխան մարմիններին, երիտասարդ հեղինակների մասին դեռևս ոչ մի տեղեկություն չկա: