Նման ընտրությունների արդյուքնում կազմված խորհրդարանից մեծ անկնալիքներ ունենալ դժվար է: Մենկաբանելով մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները` Epress.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով մայիսի 6-ին ընտրված խորհրդարան այս անգամ չի անցել:
Ալավերդյանը, այնուամենայնիվ, կարծիք է հայտնել, որ նման կեղծված ընտրությունները սպասելի էին, քանի որ ընդդիմությունը չի կարողացել մեխանիզմ մշակել իշխանությունների ընտրակեղծիքների տեխնոլոգիայի դեմ:
Ըստ նրա` երկրում փոփոխության բացակայությունը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական հասարակությունը, մասնավորապես, դիտորդները, ընտրակեղծիքների փաստահավաքությամբ լրջորեն չզբաղվեցին:
«Այն բոլոր նյութերը ընտրախախտումների մասին, որ հրապարակվում են մամուլում, որոնց մասին խոսում ենք որպես սովորական հայտնի ճշմարտություն, չեն հավաքվել, դրանց լուրջ չեն վերաբերվում: Դրանք չեն հավաքվել որպես փաստեր իրավական գործընթաց սկսելու համար: Արձանագրված թերությունների պակաս կա` իրավական հիմք ծառայելու համար, և կեղծիքները չընդունելու ու ԱԺ չմտնելու համար», – ասել է Լարիսա Ալավերդյանը:
Հարցին, թե հնարավոր է արդյոք որևէ որակական փոփոխություն լինել օրենսդիրի կյանքում, քանի որ այս ընտրություններից հետո ԱԺ-ում 7 պատգամավոր ունի ընդդիմադիր ՀԱԿ-ը, Ալավերդյանը պատասխանել է. «Չէի ուզում հիշեցենել, բայց պետք է ասեմ, երբ «Ժառանգությունը» մտավ խորհրդարան 2007թ. 7 պատգամավորով, ընդդիմադիր ուժերը, որոնք հիմա կազմում են ՀԱԿ-ը, մեզ քննադատում ու ասում էին` վայր դրեք մանդատները: Հիմա ՀԱԿ-ին ոչ ոք նման բան չի ասում, նրանք ավելի լավ մթնոլորտում կաշխատեն»: