ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պյոտր Ստոլիպինի անվան երկրորդ աստիճանի մեդալով է պարգևատրել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկուն:
Համապատասխան որոշում նա կայացրել էր մայիսի 4-ին` դեռևս որպես վարչապետ:
66-ամյա վաստակավոր իրավաբան Ժիրինովսկին պարգևատրվել է մեդալով «երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական գործունեության ոլորտում իր վաստակի համար»: