«Ռեգնում» հանրահայտ լրատվական գործակալության (Մոսկվա) սեփականատերն ու ղեկավարությունը փոխվեց: Աշխատանքից ազատվել է գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը (լուսանկարում): Նոր գլխավոր խմբագիր է նշանակվել գործակալության աշխատակից Վիգեն Հակոբյանը, գրում է «Հայացքը»:
Խմբագրակազմում առայժմ փոփոխություններ չկան: «Ռեգնումը» գնել է կիպրական մի ընկերություն: «Հայացք»-ի հավաստի տվյալներով` գործակալության նոր, իսկական սեփականատերը Հայաստանի հայ է, ով առայժմ փորձում է «չբացահայտված» մնալ: