Մայիսի 9-ին Կապան քաղաքի մոտակայքում` լեռնային ճանապարհի վրա, մետաղական թիթեղներ փոխադրող իրանական բեռնատար է շրջվել: Տեղում հերթապահող մեկ այլ բեռնատարի վարորդ Epress.am-ի թղթակցին հայտնել է, որ իր գործընկերը վթարի հետևանքով վնասել է ուսը և մեկ այլ մեքենայով վերադարձել է Իրան:
Վնասված բեռնատարը հսկող տղամարդու խոսքով` վթարի պատճառ է դարձել անձրևն ու թաց ճանապարհը. ոլորապտույտների վրա վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և կտրուկ հեռացրել է բեռնատարը անդունդից` շրջվելով ժայռի մոտ: