Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը որոշե՞լ է արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպել

Սերժ Սարգսյանը որոշե՞լ է արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպել

Սերժ Սարգսյանի շրջապատում քննարկվում է հոկտեմբեր-նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու տարբերակը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը գրում է, որ, ըստ այդմ, Սարգսյանը սեպտեմբերին պետք է հրաժարական տա:

«Արտահերթ ընտրությունների գաղափարը վերակենդանացել է մայիսի 6-ին կայացած Աժ ընտրությունների արդյունքներով: Սարգսյանի թիմը արձանագրել է, որ վերահսկելի ընտրություններ իրականացնելու աշխատող մեխանիզմ ունի, և այդ մեխանիզմը պետք է Ս. Սարգսյանի վերընտրության համար գործի դնել հնարավորինս շուտ, քանի դեռ դա չի «ժանգոտել», և քանի դեռ Աժ ընտրություններից հետո կիսաշոկային վիճակում գտնվող քաղաքական դաշտը չի հասցրել հակասերժական կոնսոլիդացիա իրականացնել», – նշում է թերթը:

«ՀԺ»-ն նաև նշում է, որ արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների գաղափարն իշխանությունը լրջորեն քննարկում էր նաև 2011 թվականի աշնանը, սակայն քննարկումների արդյունքում որոշեց նման քայլի չգնալ:

«ԱԺ ընտրություններում տեղի ունեցածից հետո, սակայն, արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը կենսունակ է թվում», – հավելում է թերթը: