ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ծագումով ընտանիքին թույլ չեն տվել մեկնել օդանավակայանից, քանի որ 18-ամյա աղջկա անունը հայտնվել էր ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ցուցակում: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
JetBlue ավիաընկերության աշխատակիցը բարձրացել է Նյուարք ուղևորվող ինքնաթիռի սրահ և հաղորդել աղջկա ծնողներին, որ նա գտնվում է այսպես կոչված «ստոպ-ցուցակում»: Այս ցուցակում ընդգրկվում են ահաբեկիչների, ինչպես նաև, ահաբեկչության մեջ կասկածվող անձանց անուններն ու ազգանունները: Աղջկա անունը Ռիյանա է:
Վերջիվերջո ծնողներին թույլ են տվել մեկնել, սակայն նրանք հրաժարվել են չվերթից` հայտարարելով, որ շփոթմունքի մեջ են: Աղջկա հոր կարծիքով` իրենք հայտնվել են համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում, քանի որ ծագումով Մերձավոր Արևելքից են: Բացի դա, ընտանիքի մայրը հիջաբով է եղել: