Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայում տեղի ունեցած ընտրություններում խայտառակ պարտություն է կրել:
Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությունը, նախնական տվյալների համաձայն, հավաքել է ձայների մոտ 26%-ը, մինչդեռ Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը մոտ 38% ունի: Սոցիալ-դեմոկրատների կոալիցիայի մաս կազմող կանաչների կուսակցությունը ընտրողների 12%-ի աջակցությունն է ստացել: Ազատ-դեմոկրատական կուսակցությունը հավաքում է ձայների 8,5 տոկոսը:
Քրիստոնեա-դեմոկրատները իրենց ողջ պատմության ընթացքում ամենավատ արդյունքն են ունեցել Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայում, նշում է BBC News-ը: Ըստ ամենայնի, ընտրողներին դուր չի եկել հարկային դաշտի վերաբերյալ Մերկելի խիստ քաղաքականությունը, որը կանցլերը պետտուրքի կրճատման հիմնական միջոցն է համարում: Չնայած կուսակցությունը կորցնում է ժողովրդականությունը, ինքը` Մերկելը, շարունակում է վայելել գերմանացիների համակրանքը:
Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայում տեղի ունեցած ընտրությունները թույլ են տալիս պատկերացում կազմել գերմանացիների ընդհանուր տրամադրվածության մասին: Այս հողն ամենախիտ բնակեցվածն է Գերմանիայում և շրջանային ընտրություններում ուժերի բաշխումը կարող է պատկեր տալ համազգային ընտրությունների արդյունքների մասին, պարզաբանում է BBC-ն: Ընտրությունները տեղի են ունենալու 2013 թվականի վերջին: