Մայիսի 13-ին Մեքսիկայի ոստիկանությունը Մոնտերեյ քաղաքի մոտակայքում փողոցի երկայնքով նետված 49 այլանդակված մարմին է հայտնաբերել: Մարդասպանները գլխատել են զոհերին, կտրել են ձեռքերը, որպեսզի զոհերին հնարավոր չլինի ճանաչել մատնահետքերով:
Մարմինները գցված են եղել սև ցելոֆանների մեջ: Իրավապահ մարմինները հայտնել են, որ հայտնաբերվել է 43 տղամարդկանց և 6 կանանց մարմինների մնացորդներ:
Մասնագետները կարծում են, որ հանցագործները սպանել են իրենց զոհերին մեկ այլ վայրում, իսկ այնուհետև բեռնատարով բերել Մոնտերեյ:
Մարմինների կողքին ոստիկանությունը գրաֆիտիներ է հայտնաբերել «Z» տառով, որը «Զետաս» կարտելի նշանն է: Իշխանությունները կարծում են, որ սպանվածները նարկոկարտելների միջև կոնֆլիկտի զոհ են դարձել: