Սիրիայի Ռաստան քաղաքում տեղի ունեցած դաժան բախումների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել: Նրանցից 23-ը զինվորականներ են: Այս մասին հայտնել են ընդդիմության ներկայացուցիչները:
Մարդու իրավունքների հարցերով Սիրիայում դիտարկում իրականացնող բրիտանական կենտրոնի ներկայացուցիչները հայտնել են տասնյակ վիրավորների մասին: Նրանց տվյալներով` մարտերի ընթացքում կործանվել են կառավարական զորքերին պատկանող 3 զրահամեքենաներ:
Անվտանգության ուժերը նման կորուստներ չէին կրել վերջին 14 ամիսների ընթացքում` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ընդվզման մեկնարկից ի վեր:
Հանգստյան օրերին կառավարական ուժերը հարձակվել են Ռաստան քաղաքի վրա, չնայած մեկ ամիս առաջ երկրում պետք է ուժի մեջ մտներ հրադադարի մասին ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի կողմից ընդունված բանաձևը:
Այս հաղորդագրությունների մասին հստակ տեղեկություններ չկան, քանի որ Սիրիայի իշխանությունները արգելում են արտասահմանցի թղթակիցների գործողությունները, հայտնում է BBC-ն:
ՄԱԿ-ի տվյալներով ` 2011 թվականի մարտից մինչ օրս առնվազն 9000 մարդ է զոհվել: