Այսօր ժամը 08:13-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի տարածքում 3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվում է Շորժա գյուղից (Գեղարքունիքի մարզ) 9 կմ դեպի հարավ-արևելք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ, հաղորդում է ԱԻ նախարարությունը: