Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին մեծապես վնասում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կարծում է գերմանացի քաղաքագետ Յոհանես Ռաուն:
«Ադրբեջանը, բացի Հայաստանից, իսկական թշնամիներ չունի, բոլորը կամ ընկերներ կամ ոչ այնքան մտերիմ ընկերներ են, որոնք ամեն դեպքում չեզոք դիրք են զբաղեցնում: Բայց խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը ոչինչ չի կարող անել Ռուսաստանի հետ իսկական բարեկամություն հաստատելու համար: Իսկական ընկերություն չի ստացվում, քանի որ Ռուսաստանը սատարում է Հայաստանին` ելնելով աշխարհաքաղաքական շահերից»,-«Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալության հետ զրույցում ասել է փորձագետը:
Նա հիշեցրել է, որ Գյումրիում ռուսաստանյան հզոր ռազմակայան կա, «որը ոչ մի տեղ չի անհետանա»: «Այդ իսկ պատճառով Ռուսաստանը միշտ Հայաստանի կողմից կլինի: Իսկ դա վատ է Ադրբեջանի համար»,- ասել է քաղաքագետը: