Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան Եվրոպայի LGBT(լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, թրանսգենդեր) համայնքի իրավունքների պաշտպանության տեսանկյունից վատագույն երկրներն են: Այս մասին ասված է Լեսբուհիների և գեյերի միջազգային ասոցիացիայի առաջին տարեկան զեկույցում:
Ասոցիացիայի ներկայացուցիչներն իրենց նոր «Ծիածանային քարտեզը» կներկայացնեն մայիսի 17-ին` հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների ընթացքում:
«Ծիածանային քարտեզը» գնահատում է LGBT համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցում տարբեր երկրներում տիրող իրավիճակը 30 բալանոց սանդղակով: Պարզվել է, որ ներկայումս Եվրոպական և ոչ մի երկիր չի կարող պարծենալ մաքսիմալ իրավահավասարությամբ: Այդուհանդերձ, առաջին 5 տեղերում են Մեծ Բրիտանիան (21 բալ), Գերմանիան և Իսպանիան (20 բալ), Շվեդիան (18 բալ) և Բելգիան (17 բալ):
Վատագույն ցուցանիշ ունեն Ռուսաստանը և Մոլդովան (- 4,5 բալ), Հայաստանը, Ադրբեջանը, Չերնոգորիան, և Ուկրաինան (- 4 բալ), Մոնակոն, Սան-Մարինոն և Թուրքիան (-3 բալ), Բելառուսը և Լիխտենշտեյնը (- 1 բալ):