Ամերիկյան «Թայմ» ամսագրի նոր համարը, որի շապիկին իր երեքամյա տղային կրծքով կերակրող մայր է պատկերված, բուռն քննարկումների թեմա է դարձել ԱՄՆ-ում: Ամսագրի խմբագրությունում պարզաբանել են, որ դա կնոջ անձնական ընտրությունն է, քանի որ վերջինս կողմնակից է կրծքով երկարաժամկետ կերակրելու գաղափարին:
Լոս Անջելեսում բնակվող 26-ամյա Ջեյմի Լին Գրումեն, ում նույնպես կրծքով են կերակրել մինչև 6 տարեկանը, առավոտյան Today ծրագրի ընթացքում պարզաբանել է, որ երեխային հնարավորինս երկար կրծքով կերակրելը նպաստում է ծնողների և երեխաների միջև մտերմության առաջացմանը:
Գրումեի սկանդալային նկարը, որտեղ նա կրծքով կերակրում է որդուն` Արամին. ով կանգնած է աթոռին, որպեսզի հասնի մոր կրծքին, մեծ աղմուկ է բարձրացրել ԶԼՄ-ներում:
Today ծրագրի կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ 122 հազար ամերիկացիների 27%-ին դուր է եկել «Թայմ» ամսագրի շապիկը, մինչդեռ 73 %-ը հայտարարել է, որ «չէր ցանկանում տեսնել այն»: