Ուկրաինայի Պավլոգրադ քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտուհին շնորհիվ իր սկանդալային հագուստի հայտնվել է ողջ ուկրաինական և ռուսաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում: 17-ամյա Անաստասիան դպրոցի ավարտական երեկոյի առթիվ ուսումնական հաստատություն է եկել գրեթե ներքնազգեստով:
Ավարտական վկայականների հանձնման արարողությանը նման «զգեստով» հայտնված աղջիկն իր լուսանկարները շաբաթվա սկզբին տեղադրել էր սոցիալական ցանցերից մեկում:
Անաստասիան նկարներից մեկում ծնողների հետ է պատկերված և ակնհայտ է, որ նրանք բոլորովին դեմ չեն եղել աղջկա հագուստին: Որոշ տվյալների համաձայն, Անաստասիայի մայրը նույն դպրոցում ուսուցչուհի է:
Այժմ Անաստասիայի «երեկոյան զգեստը» քննարկում է համացանցի ողջ ռուսալեզու հանրությունը: Աղջկա արտաքին տեսքի մասին իր կարծիքն է թողել անգամ հայտնի ռուսաստանյան հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը: