Կանադացի տղամարդը ադամանդը խանութից դուրս բերելու համար կուլ է տվել այն: Արդեն մի քանի օր է` ոստիկանությունը փորձում է դուրս բերել հանցագործի ստամոքսում խցանված 20 հազար դոլար արժողությամբ թանկարժեք քարը:
Դեպքը տեղի է ունեցել կանադական Վինձոր քաղաքում: 52-ամյա Ռիչարդ Մեթյուն գողացել և կուլ է տվել 1,7 կարատանոց ադամանդը այն բանից հետո, երբ թանկարժեք զարդերի խանութում այն փոխարինել է կեղծ քարով:
Տղամարդն արդեն մեկ ամիս է` գտնվում է կանադական քաղաքի ոստիկանական բաժնում, որտեղ նրան թույլ է տրված ուտել ամեն ինչ և ինչ քանակությամբ կարող է: Սակայն ադամանդը դեռևս դուրս չի գալիս:
Երբ գողը այնուամենայնիվ վերադարձնի ադամանդը, նա դատարանի առջև կկանգնի: Ավելի վաղ տղամարդը դատապարտված է եղել կողոպուտի համար, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: