Երեկ գեսգիշերին Մոսկվայի արևմուտքում գտնվող ռեստորանում գրանցված ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ: Նախնական տվյալների համաձայն, «Բակինսկի բուլվար» ռեստորանում վիճաբանությունն ընթացել է երկու խմբերի միջև` ավարտվելով կրակոցներով և դանակի հարվածներով: Երկու երիտասարդ մոտեցել են մարդկանց խմբին` նշելով, որ վերջիններս շատ են աղմկում: Լեզվակռվից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը, հաղորդում է Life News-ը:
Հարևան սեղանին երիտասարդների մեկ այլ խումբ ծննդյան տոն էր նշում: Խմբից երկուսը, այդ թվում` հոբելյարը, մոտեցել են կռվողներին բաժանելու համար, իսկ արդյունքում հրազենային վնասվածքներ ստացել: Տղաներից մեկը մահացել է, իսկ հոբելյարին ոտքի հրազենային վնասվածքով հասցրել են հիվանդանոց:
Սպանության հեղինակը և նրա ընկերը դեպքի վայրից հեռացել են մուգ գույնի Ford Focus մակնիշի ավտոմեքենայով: Ականատեսների հավաստմամբ` երկուսն էլ հյուսիսկովկասցի են եղել: