Հայաստանում այսօր վաղ առավոտյան 3 երկրաշարժ է գրանցվել: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 03.07-ին գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում:
5 ժամ անց` 08.20-ին, Շիրակի մարզում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել` 2.5 մագնիտուդով, որի էպիկենտրոնը գտնվել է Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս:
25 րոպե անց 3-4 բալ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է գրանցվել` այս անգամ Աշոցք գյուղից 7 կմ հյուսիս-արևելք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: