Մոսկվայի արևմտյան հատվածում անհայտ հանցագործներ սպանել են ժամանակին վրացական բանակի գեներալ, 48-ամյա Ռոման Դումբաձեին: Հանցագործության իրագործումից հետո մարդասպանները անհետացել են մոտոցիկլետով:
Life News-ի փոխանցմամբ` միջադեպի վկա է դարձել մի աղջիկ, որին հանցագործները չեն վնասել:
2010 թվականին ՌԴ նախագահի կարգադրությամբ Ռոման Դումբաձեին Ռուսաստանի քաղաքացիություն էր տրամադրվել: Փախուստի մեջ գտնվող գեներալը հայտնի է նրանով, որ Վրաստանի և Աջարիայի իշխանությունների միջև ծագած հակամարտության ժամանակ հրաժարվել է կատարել վրաց նախագահի կարգադրությունները և հրապարակավ հայտարարել է Աջարիայի հանրապետության ղեկավար Ասլան Աբաշիձեի վերահսկողության տակ անցնելու մասին: Այդ պատճառով Դումբաձեն արդյունքում ձերբակալվել է Վրաստանի պետանվտանգության մարմինների կողմից և երկար ժամանակ քննչական մեկուսարանում էր:
Նախնական տվյալների համաձայն, մարդասպանները երկար ժամանակ հետևել են իրենց զոհին: