Բրիտանական Ուիգան քաղաքի կաբարեներից մեկի երգչուհի Փեմ Շոուն այդպես էլ ողջ կյանքում չի կարողացել գտնել այն տղամարդուն, որին նպատակահարմար կգտներ «նվիրել» իր կուսությունը: Իր կյանքի 70-րդ տարում, սակայն, Փեմը որոշել է, որ ժամանակն է դադարել այդքան խիստ պահանջներ դնել արական սեռի ներկայացուցիչների առջև, և դիմել է ծանոթությունների կայքի ծառայություններին:
Ուշագրավ է այն փաստը, որ հրապարակային ելույթներ ունեցող երգչուհին գրեթե միշտ համարձակ և անգամ շրջապատին անպարկեշտ թվացող հագուստով էր հանդես գալիս, իսկ սանրվածքն ու զգեստները թույլ էին տալիս մտածել, որ նա որևէ բարդույթ չունի:
«Երբ բեմ էի դուրս գալիս սեքսուալ հագուստով, տղամարդիկ կարծում էին, որ ես հեշտ հասանելի եմ: Բայց երբեք ինտիմ հարաբերություններ չեն ունեցել նրանցից որևէ մեկի հետ, միայն համբույրներ են եղել… Ստիպված էի լինում բացատրել, որ այդ խորը դեկոլտեները և չափազանց կարճ կիսաշրջազգեստները ընդամենը աշխատանքային հագուստ են»,- պատմել է 70-ամյա կինը:
Կինը խոստովանել է, որ լարված աշխատանքային առօրյան էր խանգարում ամուսնանալ: Իսկ ինտիմ հարաբերությունների մեջ մտնել տղամարդու հետ առանց ամուսնանալու նրան խանգարում էր պուրիտանական դաստիարակությունը: Նրա բարոյական կերպարին խիստ հետևում էր մայրը` մինչ մահանալը (1995 թվականին):