Home / Տեսանյութեր / Լեհ տաքսիստները խոստանում են փչացնել «Եվրո-2012»-ը

Լեհ տաքսիստները խոստանում են փչացնել «Եվրո-2012»-ը

Լեհաստանցի տաքսիստները մայիսի 23-ին գործադուլ են անցկացրել և սպառնացել իշխանություններին կրկնել բողոքի ակցիաները «Եվրո-2012» ֆուտբոլային մրցաշարի ընթացքում, որը անց է կացվելու Լեհաստանում և Ուկրաինայում հունիսի 8-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Տաքսիստների արհմիությունները այսկերպ իրենց դժգոհությունն են հայտնում`կապված իշխանությունների` իրենց մասնագիտությունն ավելի հասանելի դարձնելու ցանկության հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Լեհաստանի իշխանությունները առաջիկայում պատրաստվում են օրինագիծ քննարկել, որը կարող է տաքսիստի աշխատանքը հասանելի դարձնել գրեթե ամեն ցանկացողի համար: Ըստ օրենքի, կարող է վերացվել ներկայումս գործող քաղաքը ճանաչելու վերաբերյալ անհրաժեշտ քննությունը: Ըստ օրենսդիրների` դա թույլ կտա իջեցնել տաքսիների ծառայության գները:

Եթե օրենքն ընդունվի, տաքսիստները խոստանում են, ինչպես երեկ, մեքենաների շարասյուն կազմել և ցածր արագությամբ շարժվել քաղաքի տարածքում` հսկայական խցանումներ ստեղծելով: