Կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ եկած երեխաների մոտ երկու անգամ մեծ է հետագայում ճարպակալման խնդիր ունենալու հավանականությունը: Այս մասին են վկայում ամերիկացի գիտնականների հետազոտությունների արդյունքները:
Բոստոնի մանկական հիվանդանոցի փորձագետները պարզել են, որ ճարպակալման նկատմամբ հակումները դրսևորվում են երեք տարեկան դառնալուց հետո: Գիտնականների կարծիքով` կեսարյան հատումից հետո նորածինների աղիքներում փոխվում է մանրէների միջավայրը, ինչը ազդում է մարսողության վրա: