Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը ֆրանսիացի երեք սենատորների` Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին պերսոնա նոն-գրատա է ճանաչել առանց Բաքվի թույլտվության մայիսի 22-ին Լեռնային Ղարաբաղ կատարած այցի համար:
ԱԳ նախարարության մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը այս առիթով հայտարարել է. «Այս այցելությունը հակամարտության կարգավորման գործին չի ծառայում, ընդհակառակը, ուղղված է լարվածության մեծացմանը: Այն նաև վնաս է հասցնում Ֆրանսիայի միջնորդ առաքելությանը: Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է, առանց Ադրբեջանի թույլտվության Ղարաբաղ այցելելն անթույլատրելի է»:
Նա նաև նշել է, որ Փարիզիում Ադրբեջանի դեսպանը դժգոհության նոտա է ուղարկել Ֆրանսիայի ԱԳՆ-ին: