Home / Հայաստան / «Խոսացնում էին» աղջիկներին. պարզվել է դաղստանցիների և հայերի ընդհարման պատճառը

«Խոսացնում էին» աղջիկներին. պարզվել է դաղստանցիների և հայերի ընդհարման պատճառը

Հայտնի են դարձել  հանգստյան օրերին Սոչի քաղաքի Ադլերի շրջանի մոտ գտնվող Չերեշնյա փոքրիկ քաղաքում հայերի և դաղստանցիների միջև տեղի ունեցած ընդհարման պատճառները: Կովկասցիների «հանդիպումը» գրեթե վերածվելու էր հսկայական ծեծկռտուքի, եթե հենց սկզբում չկանխվեր ՕՄՕՆ-ի աշխատակիցների կողմից:

Օլիմպիական խաղերին ընդառաջ Սոչիում շինարարություն իրականացնողների քաղաք  ժամանած հայերը պատմել են, որ դաղստանցիները անընդհատ նեղացնում են իրենց աղջիկներին ոչ պատշաճ արտահայտություններով, «հետույքին ձեռք գցելու» փորձեր անում և անգամ սեռական հարաբերությունների գնալու ակնարկներ անում:

Հայ տղամարդիկ, նրանց խոսքով, «զայրանում էին, բայց համբերում» այնքան ժամանակ, քանի դեռ դաղստանցիները «խոսքից գործի չէին անցել»: Նախորդ շաբաթ երեկոյան, երբ Չերեշնիայի աղջիկները հավաքվել են քաղաքում, դաղստանցի տղամարդիկ սկսել են «խոսացնել» իրենց: Կոպիտ վերաբերմունքից վրդովված աղջիկները բողոքել են եղբայրներին և ընկերներին, արդյունքում զայրացած հայերը որոշել են վրեժ լուծել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը:

Մի քանի հարյուր հոգուց բաղկացած ջոկատ հավաքելով` հայերը 30 մեքենաներով մեկնել են շինարարների քաղաք: Որոշ տվյալների համաձայն, հարաբերություններ պարզելու եկած տղամարդիկ տրավմատիկ զենք և էլեկտրաշոկ են ունեցել իրենց հետ: Վախեցած շինարարները հեռախոսով անմիջապես ոստիկանությանը հաղորդել են իրենց հանդեպ պատրաստվող հաշվեհարդարի մասին: ՕՄՕՆ-ի ժամանման պահին մահակներով և երկաթյա ձողերով զինված  տղամարդիկ արդեն քարեր էին նետում միմյանց վրա:

Արդյունքում 500 հոգուց բաղկացած ոստիկանական ջոկատը կարողացել է կանխել բախումը: Մոտ 300 մարդ է ձերբակալվել, հաղորդում է «ԿՊ»-ն: Վիրավորվել է ընդամենը մեկ ոստիկան:

Մինչդեռ, ոստիկանության տվյալներով, սա հայերի և դաղստանցիների միջև առաջին ընդհարումը չէ: Ոստիկանները հաղորդել են, որ մայիսի 1-ին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել երկու ազգերի 300 երիտասարդների միջև: Ծեծկռտուքի ընթացքում մահացել է թաեքվանդոյի վարպետ Յուրի Գարանյանը: Այդ անգամ ծեծկռտուքը նույնպես սկսվել էր աղջկա պատճառով, որի հետ ցանկացել էր ծանոթանալ դաղստանցի շինարարը: