Իջևանի թիվ 5 դպրոցը կրելու է հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի պապի՝ Միքայել Մարտիրոսյանի անունը: Վերջինս եղել է վաստակաշատ ուսուցիչ, 8 տարի տնօրինել է այդ դպրոցը, , գրում է «Առավոտը»:
Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը սերտ կապի մեջ է Իջևան քաղաքի, այդ դպրոցի հետ, ապրիլին այցելել է թիվ 5 դպրոց, կրթօջախին արդիական 6 համակարգիչ նվիրել:
«Առավոտի» փոխանցմամբ` Գարիկ Մարտիրոսյանի հորեղբոր որդի Միքայել Մարտիրոսյանը հայտնել է, որ օգոստոսին դպրոցի բակում տեղի կունենա իրենց պապի՝ Միքայել Մարտիրոսյանի կիսանդրու հանդիսավոր բացումը և դպրոցի անվանակոչումը: