Facebook սոցիալական ցանցի հիմնադիր, ամենաերիտասարդ միլիարդատեր Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը` Պրիսցիլան, մայիսի 19-ին կայացած հարսանիքից անմիջապես հետո մեղրամիսի են մեկնել Իտալիա, հայտնում են ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորապսակները մեղրամիսի են մեկնել, սակայն պարզ չէր, թե որտեղ և որքան ժամանակով: Պարզվել է, որ Ցուկերբերգը որպես մեղրամիսի վայր է ընտրել Հռոմում գտնվող էկոնոմ դասի հյուրանոցը, հայտնում է Lifenews.ru-ն: