Իսպանացի ռեժիսոր Խավիեր Կրայեն մայիսի 28-ին դատարանի առջև կկանգնի հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար, գրում է El Pais-ը:
Ռեժիսորին մեղադրանք է առաջադրվել 54 վայրկյանանոց «Ինչպես Հիսուս պատրաստել» ֆիլմի համար, որը նկարահանվել է 1978 թվականին: Ավելի վաղ ռեժիսորին երկու անգամ փորձել են դատապարտել, բայց երկու անգամ էլ գործը կարճվել է:
Կրաեն կարծում է, որ դատական գործընթացն աբսուրդային է: Նրա խոսքով` նրան մեղադրում են մի բանում, ինչը նա չի արել: «Ես ինքս չեմ պատրաստել Քրիստոսին հեռուստատեսությամբ»,-հայտարարել է ռեժիսորը: «Ինչպես կարելի է ապացուցել, որ ինչ-որ մեկի կրոնական զգացմունքները վիրավորվել են»,- ասում է Կրայեն:
«Ինչպես Հիսուս պատրաստել» ֆիլմում ռեժիսորը Հիսուսի պատրաստման բաղադրատոմս է առաջարկում: Հեռուստադիտողներին խորհուրդ է տրվում Քրիստոսի մարմինը առանձնացնել խաչից, այնուհետև հանգամանորեն չորացնել, համեմունքներ ավելացնել` ըստ ճաշակի, և երեք օր ջեռոցում պահել: Ժամկետի ավարտից հետո, ըստ ռեժիսորի, Հիսուսը ինքնուրույն պետք է դուրս գա ջեռոցից:
Չնայած ֆիլմը նկարահանվել է 1978-ին, այն իր վրա ուշադրություն է գրավել միայն 2004 թվականին, այն բանից հետո, երբ դրանից մի հատված ցուցադրվել է “Lo + plus” թոք-շոու-ի ժամանակ: Թոք շոուի ընթացքում ֆիլմը ֆոնային մասում էր ցուցադրվում, երբ Խավիեր Կրայեն հարցազրույց էր տալիս:
Կրաեին պաշտպանում են իսպանացի մշակութային գործիչները: Ի պաշտպանություն Կրայեի նամակի տակ ստորագրել է 53 մարդ: